LinkedIn-ը համաձայնել է 13 մլն դոլար վճարել, որպեսզի կարգավորի սոցցանցում գրանցվելու համար էլեկտրոնային փոստով հրավերներ ուղարկելու համար իր դեմ ներկայացված խմբակային դատական հայցը, գրում է The Wall Street Journal-ը։
Հայցը ներկայացվել էր 2013թ.։ Մեղադրանքը վերաբերում է LinkedIn-ի Add Connections գործառույթին, որը թույլ է տալիս ավտոմատ կերով «ընկերության հրավեր» ուղարկել սոցցանցի բոլոր օգտատերերին, որոնց տվյալները կան էլեկտրոնային փոստի կոնտակտներում։ Սոցիալական ցանցին մեղադրել են ցանցում դեռեւս չգրանցված օգտատերերին փոստաղբ ուղարկելու մեջ, գրում է Gazeta-ն։
LinkedIn-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մինչեւ 2015թ. վերջը օգտատերերին հնարավորություն կտան չեղարկել հրավերներ ուղարկելու գործառույթը։




























