Մեծ Բրիտանիայում նույնասեռական հոգեւորականը, որն անցյալ տարի ամուսնացել էր իր զուգընկերոջ հետ, ընտրվել է Անգլիական եկեղեցու Սինոդ։

Լոնդոնի հյուսիսում փոխերեց ծառայող Էնդրյու Քեյնը նշել է, որ ինքը չափազանց ուրախ է այդ որոշման համար։

«Սա հույս է, որ եկեղեցին կլինի ավելի բարի եւ բարեգութ»,- գրել է նա իր Թվիթերում։

Միաժամանակ նրա ընտրությունը տագնապով են դիմավորել պահպանողական շրջանակները, որոնք պահանջում են Քեյնին անհապաղ հեռացնել եկեղեցու ղեկավարությունից, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Christian Concern պահպանողական խմբի ներկայացուցիչը հայտարարել է, որ ամուսնանալով նա սասանել է եկեղեցու հիմքերը։

Անգլիայի եկեղեցին նույնասեռական հոգեւորականերին թույլ է տալիս միայն քաղաքացիական միություն կնքել։