Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը ի ցույց է դնում մաքսանենգների դաժանություն ու նրանց հաճախորդների հուսահատ վիճակը։ Այս մասին գրում է The New York Times-ի հոդվածագիրը՝ հիշեցնելով այս տարվա օգոստոսին Ավստրիա ուղեւորվող ֆուրգոնում խեղդված 71 միգրանտների մասին։ Ավելի քան 10 զոհերի հարազատներ հայտարարել են, որ իրենց ազգականներն անօգնական եւ միամիտ մարդիկ չեն եղել. նրանցից շատերը բավական հարուստ եւ կրթված են եղել, պարզապես վճարել են մաքսանենգներին տեղափոխման հետ կապված հետ խնդիրներից խուսափելու համար։ Հոդվածի հեղինակը նշում է, որ բեռնատարի դեպքն օրինակ է, թե ինչպես են մաքսանենգները կարողանում ազդել մարդկանց հոգեբանության վրա, փոխանցում է Gazeta-ն։
Սիրիացի փախստական 30-ամյա Հասան Խալիդը, ում ազգականները մահացել էին լեփ-լեցուն ֆուրգոնում, պատմում է, որ իր եղբայր Հուսեյնը ճարտարապետության ասպիրանտ էր եւ ցանկանում էր հասնել մինչեւ Գերմանիա։ Նախքան մեկնելը նրան զգուշացրել էին, որ չարժի բեռնատար նստել տեղ հասնելու համար։
Նա ինքնուրույն հասել էր Բելգրադ, սակայն այնտեղ նրա հետ կապ էին հաստատել մաքսանենգները եւ համոզել 1800 դոլար վճարել Ավստրիա տեղափոխելու համար։
Հոդվածում նշվում է, որ միգրացիոն ճգնաժամը փողոցային հանցագործների համար վերածվել է լրացուցիչ գումար աշխատելու միջոցի։




























