Իսրայելական Hummus Bar ռեստորանը զեղչ է առաջարկում հրեաներին ու արաբներին, որոնք պատրաստ են նստել մեկ սեղանի շուրջը: Ինչպես հաղորդում է The Times Of Israel-ը, ռեստորանի ղեկավարությունը փորձում է առաջ մղել խաղաղ գոյակցության սկզբունքները՝ երկրում ազգամիջյան լարվածության ֆոնին: Պարբերականը դա ինովացիոն մոտեցում է կոչել:
Ռեստորանը գտնվում է ծովափնյա Նեթանիա քաղաքից ոչ հեռու: 50-տոկոսանոց հատուկ զեղչը նախատեսված է յուրաքանչյուր ուտեստի համար, եթե արաբն ու հրեան նստեն մեկ սեղանի շուրջը:
Իր գովազդում Hummus Bar-ը պնդում է, որ այցելուները այնպիսի հրաշալի ուտեսներ կստանան, ինչպիսիք են հումուսն ու ֆալաֆելը:
Ռեստորանում նշել են, որ իրենց ակցիան հաջողություն ունի:





























