Ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված ամերիկացի դեռահաս Ահմեդ Մոհամեդի ընտանիքը որոշել է հեռանալ ԱՄՆ-ից ու տեղափոխվել Կատար: Այս մասին հայտնել է The Washington Post-ը:

«Մեր ստացած բոլոր առատաձեռն առաջարկները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո մենք շտապում ենք հայտնել, որ ընդունել ենք Կատարի Կրթության, գիտության ու հանրային զարգացման հիմնադրամի առաջարկը , որն Ահմեդին առաջարկել է մասնակցել երիտասարդ նորարարների ծրագրին»,- նշված է երիտասարդ գյուտարարի ընտանիքի նամակում:

Նախօրեին Ահմեդ Մոհամեդն այցելել էր Սպիտակ տուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկով, հայտնում է Gazeta-ն:

Պատանի դպրոցական- գյուտարարի պատմությունը, որին ոստիկանությունը ձերբակալել էր հենց դպրոցում, հայտնի է դարձել ան բանից հետո, երբ  սոցցանցերի օգտատերերը սկսել են նրան իրենց աջակցությունը հայտնել ՝ բողոքելով կարծրատիպերի դեմ: Ոստիկանություն դպրոցի ուսուցիչն էր կանչել, որը կարծել էր, թե  դպրոցականի պայուսակի միջից թկթկացող սարքը կարող է պայթուցիկ լինել: Մոհամեդի հոր կարծիքով կատարվածի պատճառը բացառապես տղայի ազգանունն է: