Ամերիկյան Բուրմա անունով ճանապարհորդ կատուն Instagram-ի նոր հերոսն է դարձել: Կենդանու էջին գրեթե 27 հազար մարդ է բաժանորդագրվել: Իր տիրոջ՝ Սթիվեն Սիմոնսի եւ ճանապարհի ընկերոջ՝ Պապպի շան հետ կատուն եղել է ԱՄՆ-ի ամենահայտնի բարձունքներին:     «Ձյան, քամու եւ անձրեւի տակ» Բուրմայի արկածները նրան սոցցանցի հերոս են դարձրել, տեղեկացնում է    The Daily Mail-ը:

Սիմոնսը Օրեգոնում է ապրում: 2013-ի ձմռանը նա ութ ամսական կատվին վերցրել է մի անտուն կնոջից: Ինչպես հայտնել է ամերիկացին, Բուրման ամենավաղ տարիքից հետաքրքրվում է լեռնագնացությամբ: 

Սիմոնսը, Բուրման եւ Պապպին բարձրացել են Քալիֆորնիայի եւ Օրեգոնի լեռնագագաթներ, այցելել են ԱՄՆ-ի Արեւելյան ափ:  Իր ուղեւորությունների վերաբերյալ հաշվետվություններին ամերիկացին   #adventurecat հեշթեգն էր կցում: Սկզբում դրանով բացվում էին միայն Բուրմայի լուսանկարները, բայց որոշ ժամանակ անց դրանից սկսեցին օգտվել նաեւ կատուների այլ տերեր, տեղեկացնում է  Gazeta-ն: