Իտալիայում թխել են աշխարհի ամենամեծ տորթը, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Տորթի վրա աշխատել է 300 հացթուխ եւ դիզայներ։ Այն ցուցադրվել է Միլանի տոնավաճառի Hobby Show ցուցահանդեսի ժամանակ։ Հսկայական տորթի երկարությունը 16.46 մ է, լայնությունը՝ 13.94 մ, մակերեսը՝ 244 ք/մ, իսկ քաշը մեկ տոննայից ավելի է։
Այն պատրաստվել է Իտալիայի քարտեզի տեսքով եւ զարդարվել է տեսարժան վայրերի պատկերներով։ Այն բանից հետո, երբ տորթը պաշտոնապես գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում, այն բաժանել են 12 000 մասի եւ բաժանել ներկաներին, փոխանցում է Kedem-ը։





























