Ամերիկյան Ֆորթ Քոլինս (Քոլորադոյի նահանգ) քաղաքը թույլ չի տվել կանանց թոփլես հայտնվել հասարակական վայրերում: Ինչպես հաղորդում է USA Today-ը, տեղի իշխանությունները քվեարկել են կանոնների փոփոխության օգտին, որոնք վերաբերում են «հրապարակային մերկությանը»: Օրենքը, սակայն, նախկինի պես թույլ չի տալիս կանանց մերկացնել կուրծքը այգիներում եւ հասարակական այլ վայրերում:
Բացառություն է միայն երեխային կրծքով կերակրելու դեպքը եւ շտապօգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Բացի այդ, կանայք կարող են թոփլես շրջել այնպիսի վայրերում, որոտեղ դա սպասելի , օրինակ հանդերձարանում, հաղորդում է Gazeta-ն:
Քաղաքային խորհրդի անդամները ականջալուր են եղել քաղաքի բազմաթիվ բնակիչներին, որոնք կարծում են, որ թոփլես շրջելը կարող է վնասել կանանց իմիջին, նրանց կարող են ավելի քիչ հարգել:
Քաղաքային խորհրդի անդամներից Ռեյ Մարտիներսն էլ ասել է, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես է հարազատ քաղաքը վերածվում սթրիփ-ակումբի:





























