Համաշխարհային լրատվամիջոցները հոկտեմբերի 23-ին հաղորդել են Yves Saint Laurent նորաձեւության տան հիմնադիրներից մեկի՝ Պիեռ Բերժեի վախճանի մասին: Սակայն հրապարակումները սխալ են եղել: Սկզբնաղբյուրը հաղորդել է մեկ այլ Պիեռ Բերժեի՝ ֆրանսիական շինարարական կազմակերպության տնօրենի մահվան մասին:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, պարզվել է, որ Ֆրանսիայում 47 տարեկանում վախճանվել է երկրում մեծությամբ երրորդ շինարարական կազմակերպության՝ Eiffage SA-ի գլխավոր տնօրեն Պիեռ Բերժեն:
Սխալվել է նաեւ Վիքիպեդիայի ռուսական տարբերակը՝ Yves Saint Laurent-ի համահիմնադրի մահվան օր նշելով 2015 թվականի հոկտեմբերի 23-ը:
Մինչ այդ, Նորաձեւության տան 84-ամյա համահիմնադիր Պիեռ Բերժեն ողջ ու առողջ է: Լրատվամիջոցներն արդեն ներողություն են խնդրել սխալի համար:





























