Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում Եպիսկոպոսական եկեղեցու ղեկավար է դարձել սեւամորթ տղամարդը: Նա Հյուսիսային Քարոլինա նահանգից եպիսկոպոս Մայքլ Քարրին է, հաղորդում է «Ռեյթերը»:
62-ամյա Քարրիի պաշտոնակալման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, Վաշինգթոնի սուրբ Պետրոսի եւ Պողոսի մայր տաճարում:
Արարողության ժամանակ եպիսկոպոսը կոչ է արել բոլոր ռասաների, դասերի եւ հավատքի մարդկանց միավորվել համաշխարհային խնդիրները լուծելու համար: ԱՄՆ Եպիսկոպոսական եկեղեցին շուրջ 2 մլն անդամ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քարրին այս բարձր պաշտոնում ընտրվել է դեռեւս այս տարվա հունիսին Եպիսկոպոսական եկեղեցու 78-րդ գլխավոր կոնվենցիայի ժամանակ, Սոլթ Լեյք Սիթիում: Նրա նախորդը Քեթրին Ջեֆերթս Շորին էր:





























