Հռոմում բացվում է հանրահայտ Տրեւի շատրվանը։ Այն վերաբացվել է 2 մլն եվրո արժողությամբ վերանորոգումից հետո, գրում է Daily Mail-ը։ Հանրահայտ տեսարժան վայրի նորոգման համար միջոցները տրամադրել էր Fendi նորաձեւության տունը։

Շատրվանը 16 ամիս շարունակ չէր գործում, եւ զբոսաշրջիկները կոպեկներ էին նետում ոչ թե ավազանի մեջ, այլ հատուկ բաժակի, փոխանցում է Gazeta-ն։

Շատրվանն արդեն մոտ 300 տարեկան է։ Ամեն տարի այն այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Շատրվանը հատկապես սկսել էր հռչակ վայելել Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմից հետո։ Այդ տեսարժան վայրը կարելի է տեսնել բազմաթիվ այլ կինոժապավեններում։