Ֆինլանդիան պաշտոնական էմոձիներ է թողարկել (ժպիտներ), որոնք ներկայացնում են երկրի մշակութային եւ պատմական առանձնահատկությունները։   Ֆինները պնդում են, թե իրենք առաջինն են, որ ազգային էմոձիներ են մշակել, տեղեկացնում է զբոսաշրջային   ThisisFINLAND կայքը։

Ընդհանուր առմամբ հասանելի կլինի 30 ժպիտ։ Հանրությանը ներկայացված առաջին էմոձիները դարձել են  «Մետալիստը»- ծանր երաժշտության տակ գլուխը ցնցող երիտասարդը, «Շոգեբաղնիքը» (մերկ կինն ու տղամարդը շոգեխաշվում են հայտնի բաղնիքում) եւ «Անսպանելին»- Nokia 3310-ը՝ ֆիննական արտադրության աշխարհում ամենավաճառվող հեռախոսներից մեկը, որը հայտնի է իր երկարակեցությամբ, տեղեկացնում է  Lenta-ն։

«Հույս ունեմ, որ այս եղանակով մենք աշխարհի առաջ կբացահայտենք ոչ միայն մեր խելառությունը, այլեւ հզորությունը, որի հիմքերից մեկը զինաթափող ազնվությունն է», - ասել է երկրի արտգործնախարարության աշխատակից Պետրա Տեմանը։ 

Էմոձիների ամբողջ հավաքածուն կթողարկվի դեկտեմբերի 1-ին եւ մաս կդառնա    ThisisFINLAND 2015 օրացույցի, որը մատչելի կլինի 13 լեզվով։ Այն հնարավոր կլինի գտնել xmas.finland.fi կայքում եւ սոցիալական ցանցերի ThisisFINLAND հաշիվներում։