Գերմանական Siemens AG կոնցեռնը 1 մլն եվրո կտրամադրի՝ Գերմանիա ժամանող փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին Bild պարբերականին հաղորդել է ընկերության ղեկավար Ջո Քեզերը:
Ըստ Associated Press-ի, նա հավելել է, որ ընկերությունը նաեւ ներգաղթյալների համար շենքեր է կառուցում Բեռլինում, Բավարիայում եւ Հյուսիսային Ռեյնում:
Քեզերը նշել է, որ Siemens-ը եւս 250 հազար դոլար կհատկացնի որպես նվիրատվություն:




























