Դանիական Մարգարեթ 2-րդ թագուհին հարսի՝ արքայադուստր Մերիի հետ Կոպենհագենի քաղաքապետարանում ներկայացրել է այս տարվա Սուրբ ծննդյան նամականիշը:
Դիզայնը հենց թագուհին է մշակել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով «Royals» ամսագրին:
Նշվում է, որ հենց Դանիայում են 1904 թվականին առաջին անգամ Սուրբ ծննդյան շնորհավորական նամականիշեր ստեղծել, որոնք արգելվում էր օգտագործել փոստային առաքումների վճարման համար:





























