ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում թթու դրած կաղամբի պատրաստման համաշխարհային ռեկորդ են սահմանել: Ռեստորաններից մեկի 10 խոհարարները ավանդական ռուսական բաղադրատոմսով 2 տոննա կաղամբ են թթու դրել: 12 ժամ շարունակ խոհարարներն ու նրանց օգնել ցանկացողները կտրատել են կաղամբը, քրել գազարը եւ խառնել աղաջրի լուծույթի հետ: 10 օր անց, երբ կաղամբը թթվի, Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես կգրանցեն ռեկորդը, փոխանցում է Kedem-ը: