48-ամյա չինացի Լի Յոնջին չիլի պղպեղի Արքա է ճանաչվել. նա օրական ավելի քան 2 կգ կծու պղպեղ է ուտում:

Չիլին ներառված է ոչ միայն նրա նախաճաշում, ճաշում եւ ընթրիքում, այլեւ ատամները մաքրելիս փոխարինում է ատամի մածուկին: Տղամարդն ինքն է 8 տեսակի կծու պղպեղ աճեցնում:

Ըստ kedem.ru-ի, ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Լիի որդին վթարի է ենթարկվել, եւ ընտանիքի բոլոր փողերն ուղղվել են տղայի բուժմանը: Մի անգամ չափազանց քաղցած Լին որոշում է տեղի ճաշարաններից մեկում չորացրած չիլի փորձել եւ, առանց նկատելու, 2 տարա պղպեղ է ուտում՝ միասին միայն ջուր խմելով:

Պարզվել է, որ տղամարդուն կծուն ամենեւին չի անհանգստացնում: Ավելին, պղպեղը նրան օգնել է ազատվել խրոնիկ մի շարք հիվանդություններից: