Ավստրալացի գիտնականները նշել են հիմնական պատճառները, որոնք, անցկացված հարցմանը մասնակցած կանանց եւ տղամարդկանց կարծիքով, ստիպում են խզել սիրային կապը: Դրանք են՝ անփութությունը, ծուլությունը, նյութական ծանր դրությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Personal and Social Psychology Bulletin ամսագրում:
Ըստ Lenta.ru-ի, 6.500 մարդում մասնակցությամբ անցկացված 6 հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկարատեւ հարաբերությունների դեպքում զուգընկերոջից պահանջներն ավելին են, քան կարճատեւ սիրավեպերի ընթացքում:
Ինչ վերաբերում է կարճատեւ սեռական կապերին. այս դեպքում վճռական նշանակություն են ունեցել միայն «վատ հոտն» եւ «մաքրասիրության պակասը»:
Երկարատեւ հարաբերությունների ժամանակ ավելի պահանջկոտ են հատկապես կանայք: «Հումորի բացակայությունը», «վատ սեքսը» եւ «ինքնավստահության պակասը» կանանց համար լուրջ պատճառ են հարաբերությունները խզելու համար:
Իսկ տղամարդկանց դուր չեն գալիս «ցածր սեռական գրավչությունն» ու «շատախոսությունը»:





























