Ամերիկյան գարեջրագործներն առավելագույն թվով՝ ավելի քան 50 մեդալ են ստացել (որոնցից 15-ը՝ ոսկե) «Բրյուսելյան գարեջրային մարտահրավեր» միջազգային մրցույթում, որն անցկացվել է այս հանգստյան օրերին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ամերիկյան արտադրողները մեդալների թվով գերազանցել են անգամ մրցույթի տերերին՝ բելգիացիներին, որոնց 34 պարգեւ են ստացել, այդ թվում՝ 15 ոսկե:

ԱՄՆ-ն եւ Բելգիան մրցույթին 250-ական տեսակի գարեջուր են ներկայացրել, իսկ ընդհանուր առմամբ միջազգային փորձագետների 75 հոգանոց խումբը մրցույթի ընթացքում շուրջ 30 երկրների 1.100 տեսակի գարեջուր է համտեսել:

Մեդալների թվով երրորդ տեղում իտալացիներն են: Բելգիացիները հպարտանում են, որ իրենց երկրում շուրջ 450 տեսակի գարեջուր է արտադրվում, որոնցից շատերը մասնագետներն ամեն տարի աշխարհում լավագույնն են ճանաչում: