Դալլասի Թեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ դեպրեսիան եւ մշտական բացասական մտքերը չափազանց վատ ազդեցություն են ունենում մարդու աշխատանքային հիշողության վրա:
Հոգեբանները 75 կամավորի մասնակցությամբ գիտափորձ են անցկացրել: Երիտասարդների մի մասը դեպրեսիայի հակում է ունեցել, մյուս մասը նման խնդրի չի բախվել:
Բոլոր մասնակիցներին առաջարկել են թվերի որոշակի հաջորդականություն մտապահել: Դրանից հետո մասնագետները կամավորներին բացասական բովանդակությամբ տեղեկություն են փոխանցել, այնուհետեւ խնդրել նշել մտապահած թվերի հաջորդականությունը:
Արդյունքում, ըստ Informing.ru-ի, դեպրեսիվ տրամադրություն ունեցող կամավորները 31%-ով ավելի վատ են հաղթահարել առաջադրանքը: Ստացված տվյալների հիման վրա գիտնականները նշում են, որ դեպրեսիվ մտքերը խաթարում են հիշողությունը:





























