Google ընկերությունն իր բլոգում հայտարարություն է հրապարակել, որի համաձայն, որոնողական համակարգում եւ Google Maps ծառայությունում նոր գործառույթ կավելանա: Դրա շնորհիվ օգտատերերը կկարողանան ծանոթանալ տոնական օրերին այս կամ այն հաստատության աշխատանքային ժամանակացույցին:
Հասանելի կլինի նաեւ «Բաց ենք հիմա» գործառույթը, որի շնորհիվ օգտատերերը հնարավորություն կունենան գտնել մոտակա բաց հաստատությունը, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել տոնական օրերին:
Ըստ telegraf.com.ua-ի, այն ընկերությունները, որոնք իրենց կայքերում այդպիսի տեղեկատվություն չեն հրապարակում, զգուշացում կստանան:



























