Մեխիկոյի նահանգի գլխավոր դատախազությունը Տլալնեպանտլայում փակել է «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանը առնետի գլխի պատճառով։
Ինչպես հաղորդում է El Universal-ը, հաճախորդներից մեկը «Մակդոնալդս» այցելելուց հետո թունավորման ախտանիշներով հայտնվել էր հիվանդանոցում։ Հաճախորդը հայտարարել է, որ իր համբուրգերում առնետի գլուխ է հայտնաբերել եւ անգամ պահել է դրանից մի կտոր։
Մեքսիկական «Մակդոնալդս»-ը հերքել է այդ մեղադրանքները, սակայն սոցիալական ցանցերում սկսել է տարածվել ենթադրաբար կնոջ ուտելիքի մնացորդների լուսանկարը, որտեղ առնետի ոսկորներ հիշեցնող պատկեր է երեւում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դատախազությունը հետաքննության ընթացքում փակել է արագ սննդի հաստատությունը։





























