Ճապոնիայում ոստիկանությունը կալանավորել է Տոկիոյի ընկերություններից մեկի աշխատակցին՝ սոցցանցում ուրիշի հաշիվ չարտոնագրված մուտք գործելու համար։
Ինչպես հայտնում է «Կիոդո» գործակալությունը, նրան կասկածում են մասնավորապես Facebook սոցցանցում ուրիշի անունը եւ ծածկագիրն օգտագործելու մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը տարվա սկզբից 15 անգամ անօրինական կերպով ուրիշի անունով մտել է սոցիալական ցանց՝ դրանով իսկ խախտելով Ճապոնիայի օրենսդրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























