Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ստորագրել, որով արգելվում է այրել չոր խոտը: Համապատասխան փաստաթուղթը հրապարկվել է կառավարության կայքում:
«Արգելվել է այրել չորացած խոտը գյուղատնտեսական նշանակության եւ պահեստային հողերում, ավտոճանապարհների ու երկաթուղային ճանապարհների մոտ»,-ասված է որոշմանը կից բացատրական գրության մեջ:
ՌԴ կառավարությունում նշում են, որ նման որոշումը կապահովի բնակավայրերի, ենթակառուցվածքների օբյեկտների եւ անտառային ֆոնդի հրդեհային անվտանգությունը, հաղորդում է Lenta-ն:





























