Վաթեռլոոյի համալսարանի փորձագետները հետազոտական աշխատանքների մի ամբողջ շարք են կատարել, որոնք օգնել են պարզել, որ մարդկանց մեծամասնության համար օգնելու հնարավորություն չունենալը ծանրակշիռ փաստարկ չէ։
Գիտնականները այն եզրակացության են հանգել, որ մարդիկ հակված են իրարից անհնարինը պահանջել։
Մասնագետները գիտափորձի մասնակիցներին 8 խմբի են բաժանել։ Յուրաքանչյուրին առաջարկվել է վերլուծել տարբեր պատմություններ, որոնցում նկարագրված են եղել ֆիզիկական կամ հոգեբանական խնդիրներ, որոնք նրանք պիտի լուծեին։ Բոլորի համար ընդհանուրն այն էր, որ մարդը ինչ-որ պատճառով ի վիճակի չէր մենակ հաղթահարել առաջարկված խնդիրները, տեղեկացնում է Informing-ը։
Իրավիճակի վերլուծությունից հետո գիտափորձի մասնագետները պիտի պատասխանեին այս կամ այն իրավիճակում հերոսի բարոյական պարտքի կամ մեղքի աստիճանի վերաբերյալ հարցին։
Արդյունքում պարզվել է, որ մարդիկ հաճախ անհնարինն էին պահանջում եւ մեղադրում էին այլ մարդկանց։
Այսպես, այն պատմության մեջ, որտեղ փրկարարը կարող էր փրկել խեղդվողներից միայն մեկին, գիտափորձի մասնակիցները համարում էին, որ նա պիտի երկուսին փրկեր։ Իսկ այնտեղ, որտեղ գործակալը դեպրեսիայի պատճառով չէր կարողանում մեքենա վարել, դա այնքան էլ ծանրակշիռ փաստարկ չէր դիտարկվել եւ համարվել էր, որ միայն ջարդված ոտքը կարող էր նրան իրոք խանգարել մեքենա նստել։





























