Հետազոտողները պարզել են, որ սխտորի հոտը տղամարդկանց ավելի գրավիչ է դարձնում կանանց համար։ Խոսքը իհարկե ոչ թե բերանից եկող հոտի մասին է, այլ քրտնարտադրության հոտի։ Սխտորն այն պակաս հագեցած եւ քիչ տհաճ է դարձնում։ Բացահայտումը արել են Ստերլինգի շոտլանդական համալսարանի եւ Չեխիայի Կառլովի համալսարանի գիտնականները, հայտնում է The Telegraph-ը։

Փորձի ժամանակ գիտնականները 42 տղամարդկանց խնդրել են սխտոր ուտել, ինչից հետո հատուկ բարձիկներով գիտնականները հավաքել են  նրանց քրտինքի հոտը։

Նույն գործողությունը կատարվել է այն ժամանակ, երբ տղամարդիկ սխտոր չեն կերել։ Այնուհետեւ 82 կանանց խնդրել են գնահատել քրտինքի հոտը հետեւյալ չափանիշներով՝ հմայք, առնականություն, հագեցածություն։

Փորձը ցույց է տվել, որ միանգամից 4 պճեղ սխտոր կերած տղամարդկանց քրտինքի հոտը կանայք հատկապես գրավիչ են համարել։ 2 պճեղն օրինակ այդ արդյունքը չի տվել, փոխանցում է Gazeta-ն։

Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ սխտորը սպանում է այն մանրէները, որոնք պատասխանատու են քրտինքի վատ հոտի համար։