Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության աստիճանը նորման գերազանցել է 23 անգամ, գրում է Hindustan Times պարբերականը:
Նախօրեին Հնդկաստանում նշել են Դիվալի կրակների տոնը, որի ժամանակ ընդունված պայթուցիկներ ու ճայթռուկներ օգտագործել:
Նյու Դելիի օդի աղտոտվածության վերահսկողության հանձնաժողովի տվյալներով, քաղաքի Անանդ Վիհար շրջանում նոյեմբերի 11-ի երեկոյան օդի մեջ արձանագրվել է 2308 միկրոգրամ աղտոտվածություն մեկ խմ տարածքում, մինչդեռ սահմանված նորման 100 միկրոգրամ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հնդկաստանի մայրաքաղաքում օդն սկսում է աղտոտվել երեկոյան ժամը 18-ից եւ առավելագույն աստիճանին հասնում ժամը 23-ին, որից հետո այդպես մնում է մինչեւ առավոտյան ժամը 6-ը:





























