Համակողմանիորեն ուսումնասիրելով ամերիկյան խավարասերներին (Periplaneta americana) Քեմբրիջի համալսարանի կենդանաբանության դեպարտամենտի մասնագետները այն եզրակացության են հանգել, որ այս միջատների խայթոցի ուժը 50 անգամ ավելի հզոր է, քան ենթադրում է իրենց մարմնի զանգվածը, եւ դա 5 անգամ գերազանցում է մարդու խայթոցի ուժը։
Պարզվում է՝ երբ խավարասերների բերանը կոշտ նյութեր են ընկնում, դրանք ակտիվացնում են ծնոտներում տեղադրված մկանային հյուսվածքները, որոնք ի վիճակի են բավականին դանդաղ սեղմվել։ Դա միջատներին հնարավորություն է տալիս «ուժային ազդակ ստեղծել», որի շնորհիվ կարողանում են կրծել նույնիսկ շատ ամուր մակերեւույթներ, օրինակ՝ փայտ։ Այդ պատճառով ուտիճների համար ամենակոշտ սնունդն էլ սարսափելի չէ, տեղեկացնում է Informing-ը։
Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով մոտ 300 խայթոցի հետքեր, որ միջատներն արել էին տարբեր անկյուններով տարբեր մակերեւույթների վրա։ Գիտնականները նույնիսկ կարողացել են չափել խավարասերի ծնոտների ուժը։ Այն 0,5 նյուտոն է կազմում։




























