Գիտնականները պարզել են, որ համաշխարհային օվկիանոսում ջրի ջերմաստիճանի բարձրացումը խանգարում է շնաձկներին որս անել։ Ջուրը շատ է հագենում ածխաթթու գազով, ինչի հետեւանքով կենդանիներին ավելի շատ էներգիա է պետք ակտիվ մնալու համար, իսկ օրգանիզմի նյութափոխանակությունը վատանում է։

Կենսաբանները փորձեր են անցկացրել եւ պարզել, որ ջրի տաքացումը կարող է իրական վտանգ ներկայացնել շնաձկների գոյությանը։ «Ավելի տաք ջրում շնաձկները հաճախ են քաղց զգում, բայց СО2-ի բարձր խտությունը նրանց խանգարում է որս անել։ Եթե նրանք չկարողանան նորմալ որս անել, ապա կկորցնեն օվկիանոսի սննդային շղթայում իրենց հիերարխիկ դերը, ինչը շատ կարեւոր է ծովի էկոհամակարգը նորմայի սահմաններում պահելու համար»,- ասել է հետազոտության հեղինակը, փոխանցում է Gazeta-ն։