1928 թվականին թորված եւ 1983-ին շշալցված The Macallan վիսկիի մեկ շիշը շվեդական «Սյուստեմբոլագետ» ընկերության աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 216 հազար շվեդական կրոնով (շուրջ 25 հազար դոլար): Այս մասին նշված է ընկերության կայքում:
«Այսօր այս վիսկին հազվադեպ է հանդիպում աճուրդների միջազգային շուկայում: Շշալցման տարում վաճառքի է հանվել սահմանափակ քանակությամբ՝ 500 շիշ վիսկի»,- նշել է աճուրդի մասնագետ Սերեն Նյուլանդը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ խորհուրդ է տվել չպահել շիշը, քանի որ ժամանակի ընթացքում վիսկին կկորցնի համն ու արժեքը:




























