ԱՄՆ-ից շեֆ-խոհարար Դոնաթելլա Արփայան վերստեղծել է «Տիտանիկի» առաջին կարգի ուղեւորների վերջին ընթրիքը։  Նա ներառել է ուտեստի 10 հերթագայություն, որոնք մատուցվել են 3 ժամվա ընթացքում նվագախմբի նվագակցությամբ։ Այդ ուտեստների թվում եղել են մինյոնետ ոստրեներ, սպանախով վինեգրետ, ֆիլե մինյոն, ճուտ՝ լիոնական եղանակով, անանուխի սոուսով գառ, տապակած բադ խնձորի սոուսով, կանաչ ոլոռով թիմբալ, տապակած աղավնի,  խաշած սաղմոն, ֆուա-գրա, վալդորֆյան պուդինգ, շոկոլադով էկլերներ եւ գինու մի քանի տեսակ։ 

Ինքդ քեզ հանրահայտ զբոսանավի ուղեւոր կարող ես զգալ՝ այցելելով Ջերսի-Սիթիի «Liberty Science Center» ռեստորան՝ նախապես սեղան ամրագրելով։ Շքեղ, բայց տխուր ընթրիքին մասնակցության արժեքը չի հրապարակվում, տեղեկացնում է Kedem-ը։