Լոնդոնի Գաթվիք օդանավակայանի տերմինալը վերսկսել է աշխատանքն այն բանից հետո, երբ կասկածելի առարկայի պատճառով տարհանվել էին օդանավակայանում գտնվողները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ նշվել էր, որ տարհանումն իրականացվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հնարավոր ահաբեկչական գրոհի մասին նախազգուացում է ստացել:
Ոստիկանության աշխատակիցները կալանավորել են մի տղամարդու, որի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել:
Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունն օդանավակայանի տարածքում անհայտ պարունակությամբ փաթեթ է հայտնաբերել:




























