Արարատի մարզի Բաղրամյան  գյուղի 29-այա բնակիչ Հրանտ Պետրոսյանը դատարանի առաջ  է կանգնել կնոջ եղբորը դանակահարելու համար: Նա  2015թ.  ապրիլի 22-ին ժամը 19-ի սահմանում Բաղրամյան գյուղում գտնվող իր տան բակում կնոջ` Ալվարդ Թեւանյանի հետ վիճաբանություն է ունեցել, փորձել է նրան տնից դուրս հանել: Հրանտ Պետրոսյանի կնոջ եղբայր՝ Արթուր Թեւանյանը տեսնելով դա, միջամտել է, որի հետեւանքով ծեծկռտուք էսկսվել, որի ընթացքում Հրանտ Պետրոսյանն իր մոտ եղած խոհանոցային դանակով դիտավորությամբ 3 անգամ հարվածել է Արթուր Թեւանյանին, որի պատճառով վերջինը  ծանր մարմնական վնասվածքներ է ստացել:

Հրանտ Պետրոյանին մեղադրանք  առաջադրվել ՔՕ  118 հոդվածով՝ ծեծը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հրանտ Պետրոսյանի նկատամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռնալաու մասին: