«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայկական հետք» նախագծի նկարահանող խումբը մեկ շաբաթ՝ հոկտեմբերի 23-30-ը, մնացել է Անթիլիասի Մայրավանքում, ամբողջությամբ նկարահանել Անթիլիասն՝ իր կառույցներով, Դսեվանքը եւ Թռչնոց Բույնը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական հետք» նախագծի հեղինակ Ռուզաննա Ղազարյանը՝ նշելով, որ նկարահանումների նպատակը Հայաստանյան հեռուստադիտողին ու առհասարակ աշխհարի հայերին հայկական գաղթօջախների մասին իրազեկելն է:
«Մեր նկարահանող խումբը 7 օր ապրել է Մայրավանքում, որի ընթացքում ամբողջությամբ նկարահանել է Անթիլիասն իր կառույցներով, Դպրեվանքը, Թռչնոց բույնը եւ բացառիկ հարցազրույց ունեցել Արամ Վեհափառի հետ: Այս անգամ քանի որ ամբողջ համացանցը ողողված էր Հայոց ցեղասպանության 100 –ամյա տարելիցի վերաբերյալ Արամ Վեհափառի ելույթներով, մենք բացառություն արեցինք եւ նրա հետ միայն զրուցեցինք հայ հոգեւորականի կերպարի մասին, թե ինչ դեր ունի Դսեվանքը հայ եկեղեցու պատմության մեջ»,-ասաց նախագծի հեղինակը:
Նշենք, որ որ «Հայկական հետք» նախագիծն արդեն 2.5 տարի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում է, այն հեռուստահաղորդում է սփյուռքի տարբեր համայնքների մասին եւ այն հայերի, որոնք վերադարձել են հայրենիք:





























