G20-ի առաջնորդներն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարն ուժեղացնելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ամեն դեպքում, չի նշվում, թե ինչպես է փոխվելու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարությունը:

G20-ի երկօրյա հանդիպումն անցկացվում է թուրքական Անթալիայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում համագործակցելու կոչ է արել՝ հայտարարելով, որ փարիզյան հարձակումներն ապացուցեցին սին հայտարարությունների անօգտակարությունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է Վաշինգտոնի կողմից Փարիզին աջակցելու պատրաստակամությունը:

Հավաքի գլխավոր թեմաներից է դարձել նաեւ փախստականների հարցը:

Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղյալ է հայտարարել Թուրքիա այցը՝ Անթալիա ուղարկելով ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին: