Կանադայում անհայտ անձինք տոնի ժամանակ մզկիթ են հրդեհել, յաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Փեթերբորո քաղաքում: Նույն օրը այդ մզկիթում երեխայի ծնվելու առթիվ միջոցառում է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մահմեդականների կազմակերպության ղեկավար Քենզա Աբդելլահի խոսքով, շենքը լրջորեն տուժել է եւ չի կարող օգտագործվել: Նա դատապարտել է մզկիթի վրա հարձակումը եւ նշել, որ սա «խաղաղության վայր» է:
Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը պնդում է հնդեհելու վարկածը, սակայն չի կարողանում պարզել դրդապատճառները: Գործակալության տվյալներով, ոստիկանությունը չի կարողանում համոզված պնդել, թե արդյոք դա կապված է Փարիզում ահաբեկչությունների հետ:




























