Եգիպտոսում «Կոլագիմավիա» ընկերության Airbus A321 օդանավի աղետի պատճառը ահաբեկչությունն է եղել, ամենայն հավանականությամբ, «Իսլամական պետության» կողմից կազմակերպված: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի հաղորդագրությունում:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է փոխել իր մոտեցումը ավիացիոն անվտանգության հարցում՝ երկու շաբաթ առաջ Եգիպտոսում Metrojet-ի վթարի պատճառով, քանի որ մենք համարում ենք, որ այն կործանվել է ռումբի պայթյունի հետեւանքով, եւ որ մեծ հավանականություն կա, որ դրա հետեւում կանգնած է «Իսլամական պետությունը»,-ասված է փաստաթղթում:

Դաունինգ Սթրիթում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հույս ունի նոյեմբերի 16-ին Թուրքիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ G20-ի այլ լիդերների հետ քննարկել ավիաանվտանգությանը վերաբերող հարցերը, հաղորդում է Lenta-ն:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կավելացնի հատուկ ծառայությունների ֆինանսավորումը եւ 15 տոկոսով կընդլայնի աշխատակիցների թիվը (1,9 հազարով)՝ Փարիզի ահաբեկչություններից հետո տեպորիզմի դեմ պաքարի նպատակով: