Եգիպտական բուրգերը նոյեմբերի 15-ին լուսավվառվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Լիբանանի դրոշների գույներով՝ ի նշան ահաբեկչությունների եւ ավիավթարի հետեւանքով քաղաքացիներ կորցրած այդ երկրների հետ համերաշխության, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշատակի արարողությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 22։30-ին Գիզայի շրջանում։ Դրոշներից բացի՝ բուրգերի վրա հայտնվել են Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Լիբանանին համերաշխություն հայտնող գրառումներ արաբերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն։
Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զազուն նշել է, որ ակցիան կազմակերպվել է ի նշան համերաշխության աշխարհի բոլոր ժողովուրդների հետ, որոնք տուժում են ահաբեկչությունից։




























