Հանրապետության տարածքին հյուսիս-արեւմուտքից մոտենում է հերթական մթնոլորտային ճակատը, որտեղ իրար են միանում հարավից տաք, իսկ հյուսիսից ցուրտ օդային հոսանքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, ճակատային գոտում առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունը հասնում է մինչեւ 30մ/վրկ:
«Այսօր երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում պոռթկումները մինչեւ 25-30մ/վրկ: Նոյեմբերի 17-ին օրվա երկրորդ կեսից քամիների արագությունը աստիճանաբար կթուլանա»,-ընդգծել է Սուրենյանը:





























