Պայմանագրային զինծառայող 24-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը վթարի է ենթարկվել ծառայակից ընկերոջը՝ Արամ Ասլանյանին, Մեղրի տանելու ճանապարհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքի ղեկավար Հովհաննես Օհանյանը, որի համագյուղացին է վթարից մահացած Վոլոդյա Մարտիրոսյանը:
«Վոլոդյան գնացել էր Ագարակ՝ մեքենայի գազը լիցքավորելու, ճանապարհին հանդիպել է Արամին եւ որոշել նրան տանել Մեղրի: Ագարակ-Մեղրի ճանապարհին էլ դեպքը տեղի է ունեցել»,- ասաց գյուղապետը:
Նա հայտնեց, որ Վոլոդյա Մարտիրոսյանը ծառայում էր մարզի զորամասերից մեկում, առաջիկայում պատրաստվում էր նշանվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի՝ ասօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ 24-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանն ու 30-ամյա Արամ Ասլանյանը:




























