Ինդոնեզիայի Արեւելյան Ճավա նահանգում ուղեւորատար լաստանավ է խորտակվել, հայտնում է DPA գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Սուաբայա քաղաքից ոչ հեռու։ Նավահանգստի ներկայացուցիչ Տելուկ Լամոնգի խոսքով՝ լաստանավի վրա եղած ուղեւորների հստակ թիվը հայտնի չէ։ Սակայն նա նշել է, որ ուղեւորների կեսը փրկվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լաստանավը փորձել է վերադառնալ, լողացել 500 մետր եւ հետո կողաշրջվել»,- նշել է նավահանգստի ներկայացուցիչը։




























