Իսրայելական El Al ավիաընկերության ուղեւորատար օդանավը տեխնիկական անսարքությունների պատճառով կիրակի հարկադիր վայրէջք է կատարել ԱՄՆ Մոնտանայի նահանգի Բիլինգս քաղաքի օդանավակայանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Թել Ավիվ-Լոս Անջելես չվերթն իրականացնող Boeing-777 օդանավի օդաչուն որոշել է վայրէջք կատարել այն բանից հետո, երբ նկատել է աջ շարժիչում բռնկման մասին վկայող ազդանշանը։ Վայրէջքից հետո օդանավակայանի աշխատակիցները զննել են օդանավը, սակայն հրդեհի հետքեր չեն հայտնաբերել։

Օդանավում եղել է 279 ուղեւոր եւ անձնակազմի 20 անդամ։