Չինաստանի արեւելքում՝ Չժենցզյան նահանգի գյուղերից մեկում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 25-ի, 12 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնել էին 21 զոհերի եւ 16 անհետ կորածների մասին:
Սողանքը եղել է ուրբաթ երեկոյան Լիշույ քաղաքային օկրուգի Լիդոնգ գյուղում: Կեղտի ու քարերի հոսքերը փլուզվել են գյուղի վրա՝ հողի տակ թողնելով 27 տուն: Առայսօր փրկարարներին հաջողվել է փլատակների տակից միայն մեկ ողջ մարդու հայտնաբերել: Գյուղի ավելի քան 300 բնակիչներին տարհանել են, նշում է գործակալությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























