Սիրիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» մի քանի տասնյակ գրոհայիններ, որոնք փորձել են կանացի հագուստներով փախչել Հալեպ քաղաքից։ Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնել է Fars իրանական գործակալությունը։
Բացի այդ, ծպտվելու համար ահաբեկիչները կոսմետիկ միջոցներ են օգտագործել, հայտնում է գործակալությունը։ Որպես ապացույց՝ ներկայացվում են կանացի զգեստ հագած 2 զինյալների լուսանկարները, փոխանցում է Lenta-ն։
Fars-ի տեղեկություններով անցյալ շաբաթվա վերջին Սիրիայի բանակը Հալեպում ԻՊ-ից ազատագրել է 410 կմ տարածք։




























