ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Վուսթեր քաղաքում անհայտ անձինք գողացել են մոտ 2 տասնյակ միավոր հրազենային զենք։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցներն արդեն սկսել են միջադեպի հետաքննությունը։ Գողացել են 6 միավոր Մ4 ավտոմատ հրացան, 10 ատրճանակ եւ այլ զինամթերք։ Ենթադրվում է, որ հանցագործները կարողացել են լքել հսկվող շենքը տանիքից։

ԱՄՆ իրավապահ մարմինները հայտարարել են, որ միջադեպը ահաբեկչության հետ կապ չունի։