Չինաստանի արեւելյան, կենտրոնական եւ հարավային հատվածներում հորդառատ անրձեւներ են տեղում։ Օդերեւութաբանների տվյալներով՝ տեղումների քանակը մի շարք շրջաններում 3-4 անգամ գերազանցում է նորման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կենտրոնական Չինաստանի Հունան նահանգում առաջացած հեղեղների պատճառով տարհանվել է մոտ 110 հազար մարդ։ Նահանգում փլուզվել է 181 տուն, հեղեղվել է 92 բնակավայր։ Օդերեւութաբանները կանխատեսում են, որ հեղեղները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ։