ԱՄՆ-ը Գուանտանամոյի 5 բանտարկյալների ուղարկել է Արաբաման Միացյալ Էմիրություններ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:
ԱՄԷ ուղարկվող բանտրակյալները Եմենից են: 4 բանտարկյալներ ազատման են սպասում 2009-ից, եւս 5-ին առաջարկել են ազատ արձակել 2014-ին: Պենտագոնը նշել է, որ նրանց տեղափոխումից հետո Գուանտանամոյում մնացել է 107 բանտարկյալ, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում ավելի քան 50 բանտարկյալների ամերիկյան Գուանտանամոյից (Կուբա) այլ երկրներիի փոխանցելու շուրջ:




























