Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, քաղաքացի Ս.Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի քողարկող արգելապատնեշի վրայով փորձել է կատարել արտանետում, որը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:

ՔԿՎ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս հիշյալ քաղաքացու մոտից խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են 1 լիտր յուրահատուկ սուր հոտով թափանցիկ զանգված, 3 գրամանոց ներարկիչ՝ 1,3 գրամ թափանցիկ հեղուկով, 1 հատ սեւ գույնի կոշտ զանգված եւ 3 փաթեթ, որոնց մեջ առկա են եղել յուրահատուկ սուր հոտով բուսական մուգ դարչնագույն զանգվածներ:                                                                                                                     Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: