ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկվել է 1.03 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 1.0մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամ վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30.0հազ.դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                                  

Ապօրինի որս

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժնի   կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 99.5կգ /186հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երեւանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Ա. եւ Պ. Աբրահամյանների եւ Նոր-Նորքի բարեգործական ճաշարաններ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 25 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Շիրակի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 9.0 կգ./18 հատ/ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 500.0հազ.դրամ: