Վերջին ժամանակներս սահմանադրական փոփոխությունների դեմ հնչող հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ «Ոչ»-ի ամբողջ ճակատը գոհ է գործող Սահմանադրությունից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱՀ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսվել է դեռեւս 2013-ից: Նա հիշեցրել է, որ երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հրապարակվեց, այցեր կազմակերպվեցին Հայաստանի մարզեր, եւ բոլոր կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները:
«Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստվել են հնչած առաջարկների հիման վրա: Կարծում եմ, որ մենք պետք է գնանք այդ փոփոխություններին, ապակենտրոնացնենք իշխքանությունը, քանի որ բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին: Գործող քաղաքական գործիչները միայն պահանջում են, որ պետք է ինչ-որ քայլեր կատարել»,-ընդգծել է Սահակյանը: