Թուրքիայում անցկացվող G20 երկրների գագաթնաժողովի ընթացքում նոյեմբերի 15-ի երեկոյան տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Նշվում է, որ հանդիպման սկզբում Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչպես է անցել հանդիպում Անգելա Մերկելի հետ, ինչին ՌԴ նախագահը պատասխանել է. «Good, very good» (Լավ, շատ լավ»):
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողան-Պուտին հանդիպման թեմաներն են եղել Փարիզի ահաբեկչությունը, «Իսլամական պետությունը» եւ Սիրիայի խնդիրները։ Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել Թուրքիա-Ռուսաստան համագործակցության խորհրդի նիստը դեկտեմբերի 15-ին Ռուսաստանում անելու շուրջ։
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն եւ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը, իսկ ռուսական կողմից՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։




























